Շենքի շահագործումը մասնագիտական փորձ է, որը երաշխավորում է շենքերի համապատասխանությունը նախագծի պահանջներին (OPR): Պատշաճ կարգով շահագործման հանձնված շենքերի վերաբերյալ ներկայացվում են ավելի քիչ հայտեր փոփոխություններ կատարելու մասին, դրանք ունեն բարձր էներգաարդյունավետություն, շահագործման և սպասարկման քիչ ծախսեր: Շահագործման հանձնման գործընթացի հետ կապված փաստաթղթավարությունը հիմք է հանդիսանում տարածքի էներգասպառման բազային համակարգի հստակ համեմատական վերլուծություն իրականացնելու համար:

Շենքերի էներգետիկայի բնագավառում բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ`Օպտիմում Էներջին մատուցում է հետևյալ ծառայությունները`

  • շահագործման հանձնում /հետշահագործման հանձնում, շահագործման կրկնակի հանձնում, նոր շինարարարություն/,
  • շահագործման հանձնում և հավաստագրման պլանավորում,
  • շահագործման հանձնվող նախագծերի կառավարում,
  • շահագործման հանձման գործընթացներ, ստուգումներ և փորձարկման արձանագրություն,
  • սարքավորման և համակարգի տեղադրման ստուգում,
  • գործարկում և անսարքությունների հայտնաբերում,
  • գործարկման-կարգաբերման աշխատանքներ,
  • իսկության ստուգման արձանագրության կազմում,
  • ապրանքի որակի գնահատում,
  • ռիսկի գնահատում,
  • Էներգետիկ և բնապահպանական նախագծման մեջ առաջատարության հաստատում: