Ֆոտոէլեկտրական համակարգերը օգտագործում են կիսահաղորդչային ֆոտոէլեմենտներ արևի ճառագայթները կլանելու համար և փոխարկում են դրանց էներգիան հոսանքի: Նմանատիպ համակարգերը թույլ են տալիս տնատերերին արտադրել հոսանք մաքուր, անվտանգ և անաղմուկ եղանակով, ինչի շնորհիվ կփոխահատուցվեն հոսանքի ծախսերը, և նվազագույնի կհասնի կախվածությունը էներգահամակարգից:

Արևային ֆոտոէլեկտրական համակարգը բաղկացած է տարբեր բաղադրիչներից, նյութերից, և համակարգի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է հստակ հաշվարկում և չափումներ:

Հիմնականակում ֆոտոէլեկտրական բջիջները կազմված են ձևափոխված/լեգիրված կրեմնիումից կամ այլ կիսահաղորդիչներից, որոնք կլանում են արևի լույսը և փոխարկում են այն հոսանքի: Արտադրողներից շատերը 20 տարվա երաշխիք են տալիս իրենց արտադրանքի արտադարական հզորության համար /արտադրական հզորության 80%/: Սակայն արևային էլեկտրաէներգիայի ոլորտում շատ մասնագետներ հավաստիացնում են, որ համակարգը կարող է աշխատել 25-30 տարուց ոչ պակաս:

Մասնագիտանալով արևային ֆոտոէլեկտրական համակարգերի նախագծման և տեղադրման բնագավառում` մեր ընկերությունը առաջարկում է խորհրդատվական և ամրակցման ծառայություններ լայնամասշտաբ ֆոտոէլեկտրական կայաններում ներդրումներ կատարողների համար: